4-րդ կարգի վթարային շենքերի խնդրի լուծումը մտավ գործնական փուլ. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

avinyan

Այսօր կառավարությունը հավանություն տվեց Արզումանյան փողոցի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երկար բանակցություններից հետո մենք կարողացել ենք կազմել փոխշահավետ համակարգ, որը թույլ է տալիս լուծել բազմամյա այս խնդիրը՝ ուշադրության կենտրոնում պահելով բնակիչների շահերը: Ծրագրի հաջող ընթացքը օրինակելի նախադեպ կդառնա բոլոր վթարային բնակելի շենքերի հարցը նման եղանակով լուծելու համար»,- նշել է նա։ 

--00—ՍՊ