Էդիկ Ավանեսյանի փոխարեն Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հունան Հայրումյանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

նկար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Էդիկ Ավանեսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, Հունան Հայրումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար:

Ավելի վաղ Հունան Նելսոնի Հայրումյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

--00—ԼՄ