Արմավիրի մարզպետարանում քննարկվել է ՀԱԷԿ–ի վթարի դեպքում պաշտպանական միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

նկար

Ապրիլի 13-ին Արմավիրի մարզպետարանում անցկացվել է «ՀԱԷԿ–ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել շտաբային ուսումնավարժության մասնակիցների հմտություններն և ունակությունները` աղետի գոտում բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում, կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ պլանավորված և իրականացված միջոցառումների արդյունավետությունը, «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության» հավելվածի իրատեսությունը, ինչպես նաև ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորություններն ու փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ:

Ուսումնավարժությունը մեկնարկել է ղեկավար կազմի ազդարարմամբ, ավարտվել արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ:

--00—ԼՄ