Արմավիրում ծնվել է 125 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ff

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի օգոստոս ամսին ծնվել է 125 երեխա՝ 79 տղա, 46 աղջիկ, հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ 

Ծնունդներից 61-ը գրանցվել է Էջմիածնի բժշկական կենտրոնում, իսկ 64-ը՝ Արմավիրի բժշկական կենտրոնում:

Նշենք, որ օգոստոսի երեսունին Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ էին եկել միանգամից 11 երեխա՝ 6 տղա, 5 աղջիկ:

Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն բոլոր փոքրիկներին:

--00—ՍՊ