Հայ-հնդկական համագործակցության օրակարգն ընդլայնվել է․ ԱԽ քարտուղարը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

photo_2023-04-18_16-57-27

Ապրիլի 18-ին ընդունել եմ Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Շնորհավորել եմ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման:

Ընդգծել եմ, որ  վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը:

Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների»:

--00—ՅՄ