«Բրոնզ էր, բայց ոսկու արժեք ուներ». Խուրշուդյանը ուժերը կփորձի նաև աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով, փոխանցում է armsport.am-ը:  

նկար

«Շատ հուզիչ էր. այսպիսի մրցման երբեք չէի մասնակցել: 24 տարի է՝ ես մեծ սպորտում եմ և այսպիսի մրցում չէի տեսել: Շատ հուզված էի: Հրման ժամանակ ներդրել էի իմ ողջ ուժերը. վնասվածք ունեի և դա զգացնել տվեց: Շնորհակալ եմ իմ հայ ազգին երկրպագելու և աջակցելու համար»,- ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը:

նկար

Մարզուհին խոստովանում է՝ սա իր համար ոսկե մեդալի արժեք ունեի.

«Ինձ համար սա շատ բաղձալի մեդալ էր: Ճիշտ է՝ բրոնզ էր, բայց ինձ համար սա ոսկու արժեք ուներ: Խոստացել էի, որ եթե վերադառնամ սպորտ, անպայման կհնչեցնեմ ՀՀ օրհներգը: Հիմնը հնչեցնել չստացվեց, բայց կարողացա կանգնել պատվո հարթակին, ինչի համար շատ ուրախ եմ»:

նկար

Խուրշուդյանն ընդգծել է՝ հիմա զբաղվելու է մեջքի ճողվածքի բուժմամբ , բայց նպատակ ունի նաև ուժերը փորձելու աշխարհի առաջնությունում:

Հռիփսիմե Խուրշուդյանի որդին՝ Աշոտը, ընդգծել է՝ իր համար մայրիկի նվաճումը չեմպիոնական է. «ՄԵդալի գույնը նշանակություն չունի, շատ եմ սիրում իմ մայրիկին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

նկար

--00—ԼՄ