44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանը բռնցքամարտի ակումբ է հիմնել Հրազդանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

զինվորի տուն

«Զինվորի տան» աջակցությամբ և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականություն դարձավ Հարությունի բիզնես գաղափարը: 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանը բռնցքամարտի ակումբ է հիմնել Հրազդանում: Տեղեկանում ենք «Զինվորի տան» մամուլի հաղորդագրությունից։ 

2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող տղան նախատեսում է, որ սկզբնական փուլում դպրոցում կկարողանա մարզվել 50 երեխա: Իսկ տվյալ ծրագրից կօգտվեն Հարությունի ընտանիքի 6 անդամները:

զինվորի տուն

44-օրյա պատերազմի մասնակիցը 10 տարի զբաղվել է բռնցքամարտով և դարձել տարբեր առաջնությունների ու միջազգային մրցաշարերի հաղթող, մրցանակակիր: Այժմ սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բռնցքամարտի բաժնում։

--00—ՍՊ