Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացին ձերբակալվել է․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

mhm0151761.thumb_

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ֆիզիկական ներգործության հիմքով մեկ անձ Կառավարության շենքի մոտից ձերբակալվել և տեղափոխվել է Կենտրոնական բաժին։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հասարակական-քաղաքական գործիչներ։

--00—ՅՄ