Արցախի ԱԳ նախարարը ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ քննարկել է ստեղծված բարդ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Screenshot 2023-05-04 185339

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։

--00—ՅՄ