Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

jur-scaled

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 7-ին ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Հալաբյան, Սիսակյան, Շինարարներ, Էստոնական փողոցների , Լենինգրադյան փողոցի 2-4Ա, 6-46/5 զույգ համարի շենքերի և Արզումանյան փողոցի ջրամատակարարումը:

Մայիսի 7-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 8-ը 14:00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի Զոդի Բանավան /ՈԿՖ/ թաղամասի ջրամատակարարումը:

Մայիսի 7-ին ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Շահումյան և Ոստան գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

--00—ՅՄ