Սուպեր Սաքոն իր աղմկահարույց հայտարարությունից հետո այցելել է Կոմիտասի թանգարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ամերիկահայ հայտնի երգիչ Սուպեր Սաքոն, որի հայտարարությունը Կոմիտասի ու մուղամի մասին համացանցում բուռն դժգոհություն էր առաջացրել, ուրբաթ կեսօրի մոտ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։ Այդ մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։

Մեր տեսախցիկը նաև ֆիքսել է թանկարժեք ավտոմեքենան, որով երգիչը ժամանել էր պանթեոն։

--00—ՅՄ