Աննա Հակոբյանն ի՞նչ գործ ուներ հրամանատարական շտաբում. լրագրողի հարցը՝ Ա. Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է պատերազմի օրերին հրամանատարական շտաբում խառնաշփոթ եղել, հայտարարեց, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է սպասել հունիսի 27-ին, ժամը 10-ին։

Այն հարցին, թե այդ օրերին ի՞նչ գործ ուներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում, գաղտնիության ի՞նչ աստիճանի էր տիրապետում, Քոչարյանը կոնկրետ որևէ պատասխան չտվեց՝ ևս մեկ անգամ նշելով, որ կպատասխանեն ամսի 27-ի նիստին։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ