Բանակն ինձնից «չէ» բառը չի՜ լսել՝ «ՍՈՒ» են ուզել՝ ստացել են, կոչում, փող, զենք՝ ստացել են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news

 

2018 թվականից հետո որդեգրել եմ «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը։ 2019-ին էական բարձրացել ենք բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումներ։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե շատ է խոսվում այն մասին, որ իր վարչապետ դառնալուց հետո սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են. «Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել։

Մեկը կհիշի՞ դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է ինչ-որ խնդիր ու այդ խնդիրը չի լուծվել այն պատճառով, որ փող չկա։ Բանակն ինձնից «չէ» բառը չի՜ լսել՝ «ՍՈՒ» են ուզել՝ ստացել են, կոչում, փող, զենք՝ ստացել են»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ շատ խնդիրների լուծում միայն փողի հետ կապված չէ։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ