Բաքուն 2019-ին մեզ ասում էր՝ տու՜ր այն, ինչ ուզում եմ, այլապես ես կստանամ պատերազմով. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24news

2019 թվականին բանակցային պրոցեսն անվանում էի պատերազմական կոնվեեր:  Ինչո՞ւ, որովհետև Բաքուն ասում էր՝ բանակցություններով տուր այն, ինչ ես ուզում եմ, այլապես այդ նույնը կստանամ պատերազմով: Խոստովանում եմ, այո, ես չեմ կարողացել այդ կոնվեերը կանգնեցնել: Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այն ինչ ինքը գիտեր ԼՂ բանակցային գործընթացի մասին 2018 թվականին բանավոր, 2019 թվականին դեկտեմբերի 31-ին գիտեր արդեն գրավոր ․ «2019-ի դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական խորհուրդ, որտեղ շրջանառության մեջ էր դրվել փաստաթուղթ՝ «Ադրբեջանի մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ»։ Դրանում նշվում էր ԼՂ հակամարտության ամենածանր հետևանքները վերացման և հետո մնացած հարցերի հասցեագրման վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ այդ փաստաթղթի համաձայն, Հայաստանը պետք է վերադարձնի տարածքները, փախստականները պետք է վերադառնան իրենց տները, որից հետո քննարկվեն մնացած հարցերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ