Ղուրանի այրման պատճառով Իրանը հրաժարվում է նոր դեսպան ուղարկել Շվեդիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

4c0x5cc36db65c25g05_800C450

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը չի ծրագրում նոր դեսպան ուղարկել Շվեդիա՝ Սուրբ Ղուրանը վիրավորելու պատճառով։

Նախարարը դատապարտել է ծայրահեղականի կողմից Սուրբ Ղուրանի պատճենն այրելու Շվեդիայի կառավարության թույլտվությունը՝ ընդգծելով, որ հայհոյանքն անընդունելի է ցանկացած պատրվակով։

Հիշեցնենք, որ Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ռասմուս Փալուդանը, որը ղեկավարում է դանիական ծայրահեղ աջ «Stram Kurs» («Դժվար դասընթաց») կուսակցությունը, պատռել է Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա խոզապուխտ լցրել մուսուլմանների Սուրբ գրքի մեջ և այրել:

--00—ՅՄ