Էրդողանը կոշտ հայտարարություններ է արել Շվեդիայի դեպքերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

Screenshot_2

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո անդրադարձել է Շվեդիայում տեղի ունեցած դեպքերին և ՆԱՏՕ-ին Շվեդիայի հնարավոր անդամակցությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիան տևական ժամանակ է իր համաձայնությունը չի տալիս այդ երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին՝ առաջ քաշելով մի շարք պահանջներ։

Ավելի վաղ  Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ դանիական ծայրահեղ աջ «Stram Kurs» կուսակցության ղեկավար Ռասմուս Փալուդանը պատռել էր մուսուլմանների սուրբ գրքի՝ Ղուրանի էջերը, դրանցով սրբել կոշիկները, ապա խոզապուխտ լցրել մուսուլմանների Սուրբ գրքի վրա և հրկիզել:

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ