Ասում են՝ իբր հայրս չի ուզել խոսի մեզ հետ, սուտ բաներ են․ առևանգված արցախցու դուստրը՝ լուրերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

 

11

Ո՛չ ես, ո՛չ էլ ընտանիքիս անդամները չենք խոսել հայրիկիս հետ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վեռա Խաչատրյանը՝ անդրադառնալով տարածվող այն լուրերին, որ Վագիֆ Խաչատրյանին թույլ են տվել կապ հաստատի ընտանիքի անդամների հետ:

«Ասում են` իբր հայրս չի ուզել խոսի մեզ հետ, չգիտեմ՝ սուտ լուրեր են, չի կարող հայրս չուզենա մեզ հետ խոսել: Ես այս պահին էլ գտնվում եմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեում»,- ասաց Վեռա Խաչատրյանը:

ԿԽՄԿ-ն այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում, որտեղ ավելի վաղ տեղեկացրել էր, որ բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող տղամարդուն ձերբակալման հենց նույն օրն այցելել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնցից մեկը բժիշկ է:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է բուժման նպատակով  Հայաստան տեղափոխվող Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին:

Մերի Մանուկյան

--00—ԱՊ