Թող զոհեր լինեն, ոչի՜նչ, Եռաբլուրում մեզնից պակաս տղերք չեն, պատերազմով ենք միջանցքը բացելու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Մենք մնալու ենք այստեղ, վրաններ ենք տեղադրելու, կապ չունի, թե քանի օր։ Մենք գիտենք, թե քանի օր կմնանք, դա էլ թող լինի մեր ռազմական գաղտնիքը։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյան՝ խոսելով իրենց առաջիկա անելիքներից։

Պողոսյանը նշեց, որ կա մի սահման, որը անցնելու դեպքում, եթե ճանապարհը չբացվի իրենք են բացելու։

«Թող զոհեր լինեն, ոչի՜նչ, Եռաբլուրում մեզնից պակաս տղերք չեն, պատերազմով ենք միջանցքը բացելու»,- ասաց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԼՀ