Դեսպան Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելեց Ամուլսար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

հան

Դեսպան Քվինը Ջերմուկ համայնքի ղեկավարի հետ այցելեց Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին։  Այս մասին հայնում են Հայաստանում  ԱՄՆ դեսպանությունից։

Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, և մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արևմտյան ստանդարտները։ Միացյալ Նահագներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների և ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին։

--00--ԼՀ