«ՄԱՊ-ի Ալիկը», կինն ու որդին ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են դատախազություն․ Hetq

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

դդ
«Հետքը» գրում է․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին, կնոջն ու որդուն` Մակար Պետրոսյանին, հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության նյութերին ծանոթանալու նպատակով:

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է նրան, սակայն դատախազը բողոքարկել է դատավճիռը, և այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական  դատարանում:

Քրեական գործը հարուցվել էր 2015թ․, սակայն Ալեքսան Պետրոսյանը դատավարական կարգավիճակ ստացել է իշխանափոխությունից հետո՝ 2019թ․։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ