Պեսկովը հայտնել է, որ Պուտինի ներկայությունը Պրիգոժինի հուղարկավորությանը նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

պ

Կրեմլը տեղեկություն չունի «Վագներ» ՊՄԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հուղարկավորության մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությունը «նախատեսված չէ», լրագրողներին տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

«Նախագահի ներկայությունը նախատեսված չէ, կոնկրետ հուղարկավորության մասին տեղեկություն չունենք, այս հարցի վերաբերյալ որոշումը կայացնում են հարազատներն ու ընկերները, այստեղ մենք առանց նրանց ոչինչ չենք կարող ասել»,- ասել է Պեսկովը։

Օգոստոսի 27-ին Քննչական կոմիտեն ավարտեց մոլեկուլային գենետիկական հետազոտությունները՝ Տվերի մարզում ինքնաթիռի կործանումից հետո։ Ինչպես ТАСС-ին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, բոլոր մահացածների ինքնությունները պարզվել են, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ներառված է Պրիգոժինը։

--00--ԼՀ