Պրիգոժինը արձագանքել է Պուտինի ուղերձին և հրաժարվել հանձնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

l-40x0wh-1360x792z-0.5783

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որը դավաճանություն է անվանել իր սկսած ռազմական ապստամբությունը:

«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը չարաչար սխալվել է։ Մենք հայրենասերներ ենք, կռվել և կռվում ենք: Եվ ոչ ոք չի պատրաստվում նախագահի, Անվտանգության դաշնային ծառայության կամ մեկ ուրիշի պահանջով մեղայականով հանձնվել, քանի որ մենք չենք ցանկանում, որ երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, խաբեության և բյուրոկրատիայի մեջ»,-ասել է Պրիգոժինը:

--00—ՅՄ