Բաքվի սադրանքներից անկախ` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու. Սյունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

«Շատ մեծ կենսական նշանակություն ունի նաև այն իմաստով, որ գյուղական ոլորտում դրանց ստեղծումը մեծ խթան է, որ մարդիկ այստեղ զբազվեն տարբեր գործերով և կարողանան ուղղակի ապրել գյուղում»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ խոսելով նոր արտադրամասի բացումից։

Ղուկասյանը ընդգծեց, որ մենք բոլորս գիտենք, թե որքան խիզախ է սյունեցին։

«Հիմա այնպես է ստացվել, որ Ադրբեջանը շատ է մոտեցել  Խնձորեսկին և մնացած բոլոր գյուղերին, բայց դա դեռ չի նշանակում, որ մարդիկ պետք է լքեն, հակառակը՝ պետք է զարգանանք»,- ասաց նա։

Խոսելով Բաքվի իրականացրած սադրանքներից և դրանց ներգործությունից Կապանի օդանավակայանի վրա Ղուկասյանն ասաց, որ Բաքվի սադրանքներից անկախ` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ