Իշխանությունն ընտրել է ձեռք առնող կարգախոս․ ձեր հավաքած 506 միլիոնն ուղղեք սահմանը պահող տղերքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_3

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է․

«ՔՊ-ական իշխանությունն ընտրել է մեզ բոլորիս ձեռք առնող կարգախոս՝ «Ասեք, կանենք».

Ձեր հավաքած 506 միլիոն ՀՀ դրամն էլ ուղղեք սահմանը պահող տղերքին…

Սիրելի՛ հայրենակիցներ

ՔՊ-ական իշխանությունն ընտրել է մեզ բոլորիս ձեռք առնող կարգախոս՝ «Ասեք, կանենք»։

Նախ ասողին լսող է պետք, իսկ Դուք լսող չեք, Ձեզանից ոմանք էլ տառապում են անսխալականության բարդույթով։

5 տարի առաջ Ժողովուրդը Ձեզ ասեց վերականգնեք օրինականությունը, պատժեք հանցագործներին, երկիրը դարձրեք իրավական պետություն, վերադաձրեք ժողովրդից թալանված միլիարդավոր դոլլարները, բոլորի համար ստեղծեք նպաստավոր պայմաններ, վերականգնեք հավատը պետության ու իշխանության նկատմամբ։ Արեցի՞ք։

Ի դեպ, վերջին 5 տարիների ընթացքում Ձեր արածների արդյունքում՝

1. Արդյո՞ք փոխվել է մեր կյանքի որակը դեպի ավելի լավը,

2. Արդյո՞ք Հայաստանը դարձել է ավելի անվտանգ երկիր ու ավելի պաշտպանված երկիր,

3. Արդյո՞ք ստեղծվել են նախադրյալներ հայրենադարձությունը խթանելու կամ արտագաղթի տեմպերը նվազեցնելու համար,

4. Արդյո՞ք Հայաստանը դարձել է ավելի գրավիչ ներդրողների համար և ավելի վստահելի գործընկեր միջազգային տարբեր կառույցների և պետությունների համար,

5. Արդյո՞ք վերացվել է կոռուպցիոն համակարգն ու պատժվել են կոռուպցիոնիստները։

6. Արդյո՞ք պահպանվում են ազգային արժեքները,

7. Արդյո՞ք բարեփոխվել է դատաիրավական համակարգն ու ձևավորրվել իրապես արդար ու անկաշառ դատական համակարգ։

8. Արդյո՞ք կատարեցիք Ձեր նախընտրական խոստումները և այն բոլոր ծրագրերը, որոնք խոստացել էիք ժողովրդին։

9. Արդյո՞ք կատարել եք Երևան քաղաքի զարգացման 2019-2023թթ․ Ձեր իսկ կողմից հաստատված ծրագիրն ամբողջությամբ։

Վերը նշվածներից Դուք այդ ո՞ր ծրագիրն եք իրականացրել, որ այժմ հավակնում եք ևս 5 տարի կառավարել։

Այնուամենայնիվ, եթե ժողովուրդը չասի, չե՞ք անելու։

Այսինքն Ձեր «անելու» գործառույթը աշխատում է մենակ խոստում տալու ժամանա՞կ, կամ ընտրությունից ընտրությու՞ն։

Սա ի՞նչ պոպուլիզիմի գերադրական աստիճան է։ Եթե ժողովուրդը Ձեզ պետք է ասի՝ ինչ անեք, բա իշխանությունն ինչի՞ համար է, պետական ինտիտուտներն ինչի համար են։

Կներե՛ք, իսկ ինչու՞ եք արել ու շարունակում անել բաներ, որոնց մասին ժողովուրդը ոչ միայն Ձեզ բան չի ասել, այլև դեմ է, որ անում եք։

Ժողովուրդը Ձեզ ասել է գնացեք միակողմանի ու նվաստացուցիչ զիջումնե՞րի, Հայաստանի տարածքները դարձրեք սակարկման առարկա՞, Ժողովուրդը Ձեզ ասել է ինքներդ Ձեզ աստղաբաշխական պարգևավճարներ տվե՞ք։

Ժողովուրդը Ձեզ ասել է թքեք քաղաքացու վրա՞։

Ձեզ ասել էր հոգեպես ջարդե՞ք իրեն, պարտության ու պարտվողականության տրամադրություն սերմանե՞ք ամենուր։

Ժողովուրդը Ձեզ ասել էր դառնալ բոլոր կոռուպցիոնիստների փաստաբանն ու գործընկե՞րը, մաքրել նրանց հնարավոր ու անհնար բոլոր կեղտերի՞ց։

Վերջապես, ժողովուրը Ձեզ ասել էր երկիրը դարձնել մեկ մարդու կողմից կառավարվող տարածքի՞։

Դուք խոսեք միայն ասֆալտ փռելու՛ց, միա՛յն։

Տարիներ առաջ եթե մենք ունեինք ասֆալտի ֆիդայիններ, որոնք իրական կռվող տղաների անվան տակ պարզապես իրենց վարքագծով արժեզրկեցին երկրապահականության, պետականապաշտպանության, հաղթանակի ու անկախության գաղափարը, հիմա ժամանակները փոխվել են, հիմա ունենք ասֆալտի իշխանություն՝ առանց բովանդակության, առանց օրակարգի, առանց ռազմավարական հայեցակարգի, առանց ապագայի վերաբերյալ որևէ կոնցեպտւալ ծրագրի։

Ի դեպ, վերջերս Ձեր կողմից կազմակերպված նախընտրական դրամահավաքի արդյունքում հավաքվել է 506 միլիոն ՀՀ դրամ։

Ի դեպ, այդքան գումարն ի՞նչ եք անելու։ Եթե Դուք պնդում եք, որ նախորդ 5 տարիներին կատարել եք Ձեր տված խոստումները, եթե հինգ տարիների ընթացքում Երևանում աննախադեպ ծավալի աշխատանքներ եք իրականացվել, Ձեր քարոզարշավի իմաստն ու նպատակը ո՞րն է։

Իսկ եթե լուրջ, ես Ձեզ հորդորում եմ այդ գումարն ամբողջությամբ փոխանցել պաշտպանության նախարարությանը և ամբողջությամբ ուղղեք մարտական դիրքերի կահավորմանն ու սահմանը պահող տղերքին…»։

--00—ՅՄ