ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին Ստամբուլի նահանգում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի, որի պատճառով մահացել է 2 մարդ, իսկը 12՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
Ջրհեղեղի պատճառով տուժել են Ստամբուլի նահանգի հատկապես հյուսիային հատվածները։ Ջրի տակ են անցել մի շարք փողոցներ, շինություններ և մետրոյի կայարաններ։
Բաշաքշեհիր շրջանի ղեկավարը տեղեկացրել է, որ տարհանման աշխատանքները շարունակվում են, իսկ Ստամբուլի նահանգապետը հորդորել է մոտոցիկլետով կամ այլ տրասնպորտային միջոցներով առայժմ չերթևեկել։
--00—ԼՀ