ԵԺԿ-ն իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրել է՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

dd

 

Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեան, իր եզրափակիչ հաղորդագրությամբ ամրագրեց, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, հայտնում է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Այս պաշտոնական փաստաթուղթը հիմք է հանդիսանում ասելու, որ եվրոպական ժողովրդավարությունն, Աշոտյանին ճանաչելով որպես քաղբանտարկյալ, հերքել է ՀՀ կառավարիչների «արդարադատության» հյուսած հեքիաթներն ու անհիմն գործունեությունը:

Չեմ բացառում, որ համաեվրոպական տարբեր կառույցներ, հղում անելով ամենախոշոր քաղաքական միավորման պաշտոնական դիրքորոշման վրա, կրկին անդրադառնան այս հարցին` նշելով, որ ժողովրդավարության բաստիոնում կան քաղաքական բանտարկյալներ»,- նշել է նա։ 

--00—ՍՊ