Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

մշակ

Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը։

Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։

Պեղումներն իրականացնում է հայ-լեհական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր պրոֆեսոր Քշիշտուֆ Յակուբյակ):

--00—ԼՀ