ԼՂ-ից բռնի տեղահանվածներին այս պահի դրությամբ կառավարությունը հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

49188762_0_87_1670_1026_1920x0_80_0_0_cc0f9bf6aaf063d318a2662e1d5b94fb

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում»,-գրել է նա:

--00—ՅՄ