Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հանձնել Մակարով տեսակի ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,24News

ս.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` հոկտեմբերի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Արցախի հերոս, Անվտանագության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Բալասանյանը ոստիկանությանն է ներկայացրել Մակարով տեսակի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, լիցքավորված 9 մմ տրամաչափի 16 փամփուշտով:



Դեպքի փաստով ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

--00--ԼՀ