ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարեց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով՝ Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը․ «Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ձգտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել։
Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»,- ասաց Կանադայի ԱԳ նախարարը։
--00—ՅՄ