Ինտերը սեփական հարկի տակ հաղթեց Ֆրոզինոնեին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

F-wrd8pWYAAh80D-679x375

Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ֆրոզինոնեին»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

43-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Ֆեդերիկո Դիմարկոն։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

48-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Հական Չալհանողլուն։

Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 69-րդ րոպեին։ «Ինտերը» 31 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։

--00—ՅՄ