Թուրքիան և Չինաստանը պատրաստ են ընդլայնել երկկողմ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Screenshot_1

Չինաստանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Հաքը Մուսան Չինաստանում հրատարակվող «Ժողովրդի օրագիր» (չիներեն 人民日报) թերթի անգլերեն բաժնում հրապարակած հոդվածում անդրադարձել է թուրք-չինական հարաբերություններին։

Հոդվածում Մուսան նշել է, որ Թուրքիան և Չինաստանը պատրաստ են ընդլայնել իրենց երկկողմ համագործակցությունը։

Նա ընդգծել է, որ 2010-ի երկու երկրների միջև «ռազմավարական համագործակցության գործընկերության» մեկնարկից ի վեր տնտեսության, առևտրի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում երկկողմ համագործակցության տեսանկյունից մեծ առաջընթաց է գրանցվել։

Մուսան, նաև հիշեցնելով 2020-ի դեկտեմբերին թուրքական ապրանքներով բեռնված առաջին գնացքի Չինաստան հասնելու մասի, այն որակել է որպես նշան երկու երկրների միջև նոր առևտրային երթուղու բացման մասին։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

--00—ՅՄ