Էժանագին ստախո՜ս, ոչնչացնում ես ՀՀ սուվերենությունը, որ հետո մտցնես ՌԴ-ի հետ Միութենական դաշինքի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը փակվել է 1996 թ-ին՝ դեռևս Լիսաբոնի գագաթնաժողովում, երբ հայկական կողմը վետո դրեց ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ջենեսիս-Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

«Կար 1997 թ-ի փուլային տարբերակ, հետո՝ Պրիմակովյան տարբերակ, Քի Վեսթ, Կազան, Մադրիդյան սկզբունքներ։ Այդ ողջ ընթացքում կարմիր գծով միջազգային հանրությունը շեշտում էր Հելսինկյան եզրափակիչ ակտի կարևորագույն երեք դրույթները, որոնց մեջ էր նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունը հիվանդագին մոտեցում է, որով փորձում է արդարացնել այդ տարիներին իբրև լրագրող ԼՂ-ի դեմ ուղղված տորպեդահարող հոդվածները», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ