ՌԴ-ն Փաշինյանի գլուխը հայրաբար շոյում է, որովհետև առճակատման չի ուզում գնալ ՀՀ-ի հետ. Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Եթե մենք Սյունիքով միջանցք չենք տալիս, բայց տալիս ենք այսպես կոչված «անկլավները», դա նույն միջանցքային տրամաբանությունն է լինում։ Տալով անկլավները` ՀՀ երկու գլխավոր միջպետական ճանապարհները` դեպի Իրան ու Վրաստան, թշնամու վերահսկողության տակ են հայտնվելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։

Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, որ Իրանով միջանցք կստանան, Գասպարյանը նշեց, որ դա Էրդողանի հերթական խայծն է, խանդի տեսարաններ է ստեղծում, որ եթե դուք միջանցք չտաք, մենք Իրանով այն կվերցնենք, ՀՀ-ն դարձյալ կմեկուսացվի և տարածաշրջանային տնտեսական ծրագրերից դուրս կմնա։ «Իրականում Նախիջևանից Իրան-Ադրբեջան ճանապարհը 32 տարի գործել է, հիմա Էրդողանը ի՞նչ է ծախում մեր վրա, սա անհեթեթություն է։ Իրանը ասել է՝ եթե երկաթգիծ եք ուզում, 500 մլն դոլար արժի, եկեք ներդրում արեք, նոր երկաթուղու խնդիր չկա։ Սա էրդողանի կողմից հերթական խայծն է, որ մենք ոգևորվենք։ Իսկ ինչ վերաբերում է դեպի Տրապիզոն ճանապարհ ունենալուն, ապա դա «մոր արգանդում» մահվան դատապարտված թեզ է։ Թուրքիան Հայաստանին դեպի ծով ելք թույլ տալը շատ թանկ է ծախելու, նա ՀՀ-ին ճանապարհը դեպի Սև ծով թանկ է վաճառելու, որը ենթադրում է նաև փոխանակում Սյունիքի միջանցքով»,- հավելեց նա։

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Գասպարյանը նկատեց, որ Ռուսաստանը հասկանում է այս տարածաշրջանում անգլոսաքսոնական քաղաքականության հեռանկարը և այն, որ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը գորգը փորձում են քաշել իր տակից և Հայաստանի հետ ուղիղ առճակատման չեն գնում։ «Ոչ ոք չգիտի՝ բանակցային սենյակում ինչ է տեղի ունենում, գուցե սենյակում հայրաբար գլուխը շոյում են, հետո, երբ լափառոշ բերանը բացում է, հարվածը գալիս է։ Ակնհայտ է, որ իրենց դեմ վարվող քաղաքականությունը նրանց սրտով չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ