ՌԴ-ն դավաճանեց հայ ժողովրդին. Շառլ Միշել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

5

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը դատապարտել է ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեությունը, որոնք ներկա են եղել Արցախում 2020 թվականին Մոսկվայի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրից հետո Բաքվի կողմից հարձակման ժամանակ կոողքի քաշվելու համար:

«Բոլորին պարզ է, որ Ռուսաստանը դավաճանեց հայ ժողովրդին»,- ասել է Միշելը Euronews Global Conversation-ին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը ցանկանում էր տեղում զինվորներ ունենալ, որոնք պետք է երաշխավորեին խաղաղության և անվտանգության մասին համաձայնագիրը, բայց մենք տեսնում ենք, որ ռազմական գործողությունը սկսվել է առանց այդ տարածքում ռուսական խաղաղապահ ուժերի կողմից նվազագույն արձագանքի։ Եվրամիությունը ուժային կամ ռազմական ներկայություն չուներ տեղում»,- հավելել է Միշելը։

 

--00—ԱՊ