Հայաստանը հնարավոր է համարում մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի ստորագրումը. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Screenshot_6

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձանություն են տվել այս տարվա հուլիսին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանը հորդորում է  միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,-ասել է Խանդանյանը՝ նշելով, որ Հայաստանը հնարավոր է համարում մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Խանդանյանը շեշտեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը տարածվեց երեկ, դրական ազդեցություն կունենա խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։

--00—ՅՄ