Բաբկեն Արարքցյանը մեծ դեր է ունեցել ՀՀ հիմնադրման ու կայացման գործում․ Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

l-jYOQLFZDS6

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ցավակցական խոսք է հղել ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։

«Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը մեծագույն դեր է ունեցել խորհրդարանի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության հիմնադրման ու կայացման գործում: Նա լավ մարդ էր: Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին: Աստված հոգին լուսավորի»,-գրել է Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ այսօր 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը։

--00—ՅՄ