Համացանցի հայկական տիրույթում ակտիվացել են ֆիշինգային հարձակումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հա

Համացանցի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են ֆիշինգային հարձակումները։

 Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ հարձակումները կազմակերպվում են հայկական բանկերի անունով կեղծ կայքերից ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների անունից։ 

 «Որևէ կայքում ձեր բանկային, անձնական տվյալները լրացնելուց առաջ համոզվեք, որ նշված հարթակը տվյալ ֆինանսական կազմակերպության պաշտոնական կայքն է։

 Ֆիշինգային հարձակումների զոհ չդառնալու համար կարող եք ծանոթանալ գործակալության կազմած ուղեցույցին»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00--ԼՀ