Պահեստազորի սպաների թոշակների վճարման խնդիրը դուրս է ՊԲ տիրույթից. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

պբ

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված հրապարակման առթիվ ՊԲ-ն պարզաբանում է տարածել, որում նշվում է, որ խնդիրն իսկապես առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.

Նման խնդիր իրոք առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:

Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ:

Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և, ինչպես խոստացվել է, կլուծվի ամենասեղմ ժամկետներում:

Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ   «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»:

Նշենք, որ պահեստազորի սպաները հայտարարություն էին տարածել, որ մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները։

--00—ՄՀ