Իրանը ողջունում է Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Իրանը ողջունում է Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին ամիր Աբդոլլահիանը։

«Հայաստանն ու Իրանը ունեցել են պատմական հարաբերություններ, որոնք օր օրի ավելի են զարգանում։ Այսօր շատ կարևոր հանդիպում ենք ունեցել նաև վարչապետ Փաշինյանի հետ։ Իրանը աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, տարանցիկ Հյուսիս-Հարավ ճանապարհի գործարկմանը, ողջունում ենք նաև պարոն Փաշինյանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» գաղափարին», - իր խոսքում ընդգծեց Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Իրանի բարձրաստիճան պաշտոնյան ավելացրեց նաև, որ Հարավային Կովկասում խաղաղությունը պետք է հաստատվի առանց արտաքին ուժերի միջամտության և միայն տարածաշրջանային երաշխավորների շնորհիվ հնարավոր կլինի անվտանգությունն ապահովել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ