Իրանն աջակցում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Իրանն աջակցում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Այս մասին ասել է Իրանի դեսպանը՝ ի պատասխան Օրբելի կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման մասին հարցին։

Նրա խոսքով՝ այս նախագիծը հիմնված է երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը։

«Մենք ողջունում ենք նաև հաղորդակցությունների բացումը, բայց միայն այն դեպքում, եթե դա բխի տարածաշրջանի բոլոր երկրների շահերից և պահպանելով ինքնիշխանությունը»,- հավելել է դեսպանը։

--00—ՅՄ