Տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

2

Փետրվարի 8-ին Միջազգային քրեական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի, անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

1

Միջոցառման մեկնարկին ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկիի և ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը։

 

--00—ԱՊ