Կոտայքի ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, որով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Capture

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Մելքոնյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ շարունակում են հսկայածավալ աշխատանքներ իրականացնել ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մի ամբողջ զենք ու զինամթերք է հայտնաբերվել Կոտայքի մարզում, որով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ։

Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ ինքը իր բարեկամներից ու հարևաններից լսել է, թե ինչպես են նրանք հավատալով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների խոսքին, այն է ինքնակամ ներկայացրել են իրենց մոտ պահվող զենք ու զինամթերքը ու որև խնդիրներ չի առաջացել, քանի որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ ներկայացված զենք, զինամթերքներով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ինչի համար էլ իր հարևաններն ու բարեկամները ազատվել են քրեական պատասխանատվությունից ու հիմա ինքը որպես Արցախյան պատերազմի մասնակից այնտեղից մեծ քանակի զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Երևան-Սևան ավտոճանապարհի «Շշի Մելո»-ի գործարանից մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ