Կիևը հայտարարել է Լեհաստանում 160 տոննա ուկրաինական հացահատիկի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Captureըկհը

Ուկրաինայի տարածքների և ենթակառուցվածքների համայնքային զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Լեհաստանում ոչնչացվել է ևս 160 տոննա ուկրաինական հացահատիկ, որը ուղևորվել է դեպի այլ երկրներ։

Նախօրեին Լեհաստանի ոստիկանության ներկայացուցիչ Եվա Չիզը հայտնել էր, որ ուկրաինական սոյայի հատիկները կրկին վագոնից դուրս են թափվել ռելսերի վրա։

«160 տոննա ոչնչացված ուկրաինական հացահատիկ։ Հացահատիկը ուղևորվել է Գդանսկի նավահանգիստ, այնուհետև այլ երկրներ։ Վանդալիզմի չորրորդ դեպքը Լեհաստանի երկաթուղային կայարաններում։ Չորրորդ՝ անպատժելիության և անպատասխանատվության դեպքը, լեհական ոստիկանությունը թույլ են տալիս, որ այս վանդալիզմը շարունակվի»,- գրել է Կուբրակովը՝ հրապարակումն ուղեկցելով բաց վագոնների մոտ թափված հացահատիկի լուսանկարներով։

Նախարարն ընդգծել է, որ այս բոլոր գյուղմթերքները փոխադրվում են փակ վագոններով՝ նշելով, որ ուկրաինական կողմը «խստորեն հետևում է օրենքին»։

--00—ՅՄ