Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

նոր-արեշ-պայթյուն-800x445

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5–ի պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։

«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասաց բնակիչը։

Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։

--00—ՅՄ