Նոր Արեշի շինություններից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

նկար

Հունիսի 2-ին՝ ժամը 15։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 22-րդ փողոցում գտնվող շինություններից մեկի տանիքից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16:51-ին:

--00—ԼՄ