Չկա հին ու նորի, վարչապետի խնդիր, բոլորը պետք է ոչ ասեն այս հանրաքվեին, որ վերածնվի երկիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

Մեր հակառակորդը պահանջներ է դնում կամ պատերազմ է սկսելու ոչ թե այն պատճառով, որ ՀՀ սահմանադրության մեջ ինչ-որ բան այն չէ, այլ որովհետև մենք թույլ ենք, մեր պետությունը թուլացրել է իշխանությունը և պահում է իրեն թույլի պես, դրա համար մենք անընդհատ նահանջի վիճակում ենք։ Այս մասին «Անկախության հռչակագրի կարևորությունը» թեմայով համաժողովին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ խոսելով ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարությունների մասին։

Մանուկյանի խոսքով, ուրիշի թելադրանքով սահմանադրություն փոխելու արդյունքում դառնում ենք եզակի ազգերից մեկը, երբ հայտնվում ենք սարսափելի ամոթալի վիճակի մեջ․ «Ոչ մի դեպքում պետք է թույլ չտալ, որ տեղի ունենա այդպիսի հանրաքվե, այդ հանրաքվեի գոյությունն արդեն նշանակում է նահանջ»,-ասաց նա։

Նա նշեց, որ այս հանգամանքը ավելի միացնող է, քան ուղղակի իշխանություն փոխելը․ «Այս հարցի համար նշանակություն չունի, թե ինչպես ես վերաբերվում ՌԴ-ին, Արևմուտքին, այս կամ այն հարցին, սա մեր ժողովրդին միացնող հարց է»,-շեշտեց Մանուկյանը՝ կոչ անելով բոլորին միանալ և ոչ ասել այս հանրաքվեին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ