Քաղաքացու օրը «ցերեկային փարթի»՝ ընդմիջմանը, մեծ խնջույքը՝ երեկոյան ռեստորանում․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

քաղաքացի

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:

Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել և մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար»:

Թերթին հայտնի է դարձել, որ ՔՊ-ականներն արդեն երեկոյան մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորաններից մեկում. չի բացառվում, որ քեֆն ավարտվի շքեղ հրավառությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: