Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Սելտային

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ռ.

Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Սելտային»։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հանդիպումն ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Տանտերերից առաջին կեսում աչքի ընկավ Վինիսիուս Ժունիորը։ 79-րդ րոպեին մադրիդցիներից հաշիվը կրկնապատկեց Անտոնիո Ռյուդիգերը։ 89-րդ րոպեին հյուրերից ինքնագոլի հեղինակ դարձավ Կարլոս Դոմինգեսը։ 90+4-րդ րոպեին «Ռեալից» գոլի հեղինակ դարձավ Արդա Գյուլերը։

«Ռեալը» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու 7 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից»։

--00—ԼՀ