Լիտվայի ՆԳ նախարարության հետ համագործակցությունն ամրապնդվում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

նգն

Մարտի 19-ին Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի տեղակալ Սաուլիուս Տամուլևիչուսին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանական ծառայությունից։

Ողջունելով ներկաներին՝ Արա Ֆիդանյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող լայնածավալ բարեփոխումներին լիտվական կողմի ցուցաբերած մասնագիտական աջակցության համար։ ՆԳՆ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը:

Սաուլիուս Տամուլևիչուսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է Լիտվայի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության բյուջետային աջակցության և գնումների գործընթացի վերաբերյալ մանրամասներ։ Նա նաև անդրադարձել է ծառայողների սոցիալական երաշխիքներին, գույքի և տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացին, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին։

Լիտվական կողմը պատրաստակամություն է հայտնել նշված ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում ցուցաբերել աջակցություն։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։

--00—ԼՀ